Առաջին հերթին մեր բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են սոցիալական աջակցությանը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, մնում են ուժի մեջ: Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս ծրագրերը և այն համակարգերը, որոնք կան և այսօր էլ գործում են, տալիս են հնարավորություն, որպեսզի կարողանանք նաև, եթե կան նոր խմբեր, աջակցության կարիք ունեցող նոր ոլորտներ, նոր մարդիկ, նոր քաղաքացիներ, այդ աջակցության մեխանիզմներով մենք կարողանանք բավարարել նրանց կարիքներն այնքանով, որքանով դա հնարավոր է եղել մինչև այժմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը