06 11 2020

Միջազգային մամուլը՝ Արցախում պատերազմի մասին

Միջազգային մամուլը՝ Արցախում պատերազմի մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 4-ից 5-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC և CNN լրատվական գործակալությունները նշված ժամանակահատվածում չեն անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 3 հոդված։ «Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքը ծանր հրթիռակոծության է ենթարկվել»,- այս մասին Reuters-ին հաղորդել են Արցախում աշխատող երեք աղբյուրները։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ կոչ է արել տարհանել Ստեփանակերտում մնացած խաղաղ բնակիչներին։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է  1 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն աշխատանքից ազատել է ադրբեջանական ֆուտբոլային ակումբի պաշտոնյային, որը հետաքննվում էր սոցիալական ցանցերում Հայաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններ տեղադրելու համար։

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը իր «Աշխարհն ընթացքի մեջ. Անկանոն միգրացիան և ԵՄ-ը» վերտառությամբ հոդվածում նշել է, որ հայկական սփյուռքը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ