Պատերազմի ընթացքում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել ադրբեջանական զինված ուժերը կամ դիվերսիոն խմբերը, չենք կարողացել մինչև վերջ պարզել տվյալները, քանի որ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս դեպքերը դեռևս արձանագրված չեն, հաշվարկված չեն նշված վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը։
Նախնական ու համեստ հաշվարկներով, Ադրբեջանի կողմից հրթիռակոծության, ռմբակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 13.800 անշարժ մասնավոր գույք՝ հիմնականում բնակարններ ու տներ, ավելի քան 3100 ենթակառուցվածքներ՝ հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ջրամատակարարման ու գազամատկարարման խողովակներ, կամուրջներ, դպրոցներ, եկեղեցին, մանկապարտեզներ, մշակութային օջախներ և այլն, վնասվել է առնվազն 2100 մեքենա կամ շարժական գույք։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը