30 10 2020

Նորմալ է, որ թեժ գիծը կարող է ծանրաբեռնված լինել և մեկ վայրկյանում չպատասխանեն. փոխնախարար



Որևէ սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին զանգահարել թեժ գծերին: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին՝ կացարանի խնդրի մասին հայտարարությունները շատ են, ինչո՞վ է դա պայմանավորված:

«Այդ հայտարարությունները նախ կրկնվում են տասնյակ անգամներ, իսկ արձագանքը միանգամից է: Եվ այն հանգամանքը, որ թեժ գիծը կարող է ծանրաբեռնված լինել և մեկ վայրկյանում չպատասխանեն, դա ևս նորմալ եմ համարում ռազմական դրության պայմաններում: Կարող եք 5 րոպե ստատուս գրելու վրա ծախսելու փոխարեն, կապ հաստատել գերատեսչության հետ, կամ առանց հավելյալ աժիոտաժ չստեղծել, ուղղակի մոտենալ մեր կայան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ