Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, 2 մարդ է սպանվել, մի քանիսը վնասվածք է ստացել: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ԶԼՄ-ներին հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նա նշել է, որ դա կարող է ահաբեկչություն լինել, հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը:
Նաև նշվում է, որ Նիսում հարձակումը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեկ մարդ տեղում մահացել է, մյուսը՝ ավելի ուշ:
BFMTV հեռուստաալիքն էլ հայտնել է, հարձակվողն արագ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալության ընթացքում նա վիրավորվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը