21 10 2020

Հերիք է որքան մեզ թելադրել են, մենք ենք այսօր թելադրում. բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մոտ



Քաղաքացիները ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի ճանաչման պահանջով:

«Երեկ Հունաստանը միջնորդություն ներկայացրեց Թուրքիայի և Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոց կիրառել, որը հինգ եվրոպական պետություն՝ Հունգարիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Մալթան, մերժեցին: Այսօր մենք եկել ենք Գերմանիայից պահանջելու, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, հումանիտար օգնություն ցուցաբերի և ընդունի Հունաստանի միջնորդությունը:

Պայքարել ենք ու պայքարելու ենք, տղերքը ճակատում, մենք՝ թիկունքում, տղերքն էնտեղից են ճզմած պահելու, մենք էստեղից: Այսօր Արցախի Հանրապետությունն է, վաղը կարող է լինել Հայաստանը, բոլորը պետք է միանան ու միասնական լինեն: Հերիք է որքան մեզ թելադրել են, մենք ենք այսօր թելադրում»,- նշեց ցուցարարներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ տեղեկացրեց, որ իրենց դեսպանատանը ներկայացուցիչը կընդունի, բայց համաձայնել են հանդիպել ցուցարարներից միայն մեկի հետ. «Քանի որ արդեն հայտնի է, թե ինչ դիրքորոշում ունի Գերմանիան, մենք պետք է կարողանանք բեկում մտցնել իրենց որոշման մեջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ