«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում գրել է.
«Ընկերներ,
Այն ինչ կգրեմ՝ գուցե երկրորդական թվա, բայց կարծում եմ ամենևին երկրորդական չէ։
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին (հղումը՝ ստորև)։
Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին։
Կարծում եմ, Շոմբի Շարպի վարքագիծն անընդունելի է, և այդ ֆունկցիոներն անձամբ պետք է գիտակցի, որ մենք նկատում ենք նրա անգործությունը և ի խորոց սրտի պարսավում այդ կեղծավորությունը, կողմնակալությունը և անսկզբունքայնությունը։
Ուստի Թվիթերում ես սկսում եմ պարսավանքի արշավ՝ հետևյալ մոտիվով. @ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis? Why do you remain blind? Why are you biased? Մտածում եմ նաև #UNeglectReality ու #DontBeBlind հեշթեգների մասին։
ԼՐԱՑՈՒՄ.
https://twitter.com/rubenme.../status/1316471214408445952...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը