Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Russian Today հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև։
– Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է:
- Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ:
Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը