13 10 2020

Շոյգուն թուրք գործընկերոջը մտահոգություն է հայտնել ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

Շոյգուն թուրք գործընկերոջը մտահոգություն է հայտնել ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում  Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,- նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին  հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ՌԴ ՊՆ-ի հավաստիացմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ