«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը կոչով դիմել է Հայաստանի ն և Արցախի բնակչությանը:
«Դիմում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և մեր հետախուզական և տեղեկատվության հավաքագրման աշխատանքներին զուգահեռ նույն գործողությունները մեր թշնամու կողմից կիրառվում են մեր նկատմամբ։ Այս գործընթացում օգտագործվում են փողոցում, խանութների և այլ գրասենյակների անվտանգության ապահովման համար տեղադրված տեսախցիկները, որոնց միջոցով վերահսկվում են տեղաշարժերը։
Սիրելի՛ ժողովուրդ, կոչ եմ անում մեր բանակի և հերոս զինվորների անվտանգության համար անջատել բոլոր տեսախցիկները, հատկապես զորամասերի, հոսպիտալների, հիվանդանոցների և այլ ստրատեգիական կարևորություն ունեցող կառույցների շրջակայքի տեսախցիկները»,-ասված է կոչում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը