«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով մենք ունենք սրված ռազմական իրավիճակ Արցախի Հանրապետության տարածում, որի պատճառով բազմաթիվ վիրավորներ ունենք, ինչպես նաև զոհեր՝ թե՛ ռազմական անձնակազմի շրջանում, թե քաղաքացիական բանկչության, ինչը հատկապես դատապարտելի է: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ես երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից և դա իմ 3-րդ այցն էր: Առաջին օրերի և վերջին օրերի իրավիճակը համեմատելով, ցանկանում եմ ասել, որ Ստեփանակերտը գտնվում է ամբողջությամբ ռմբակոծության տակ, որևէ տարբերություն չկար այդ հրթիռների թիրախների առումով: Ամբողջովին մոբիլիզացված է Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաև Հայաստանից օգնության մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց որովհետև Ստեփանակերտը և մյուս քաղաքները գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը