Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, առանց մեծ կուտակումների. Դա կկազմակերպվի տեղում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան այդ հագուստներով եւ անհրաժետ փաստաթղթերով: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այս հատվածի համար մոբիլիզիացիոն պլան նախատեսված չի եղել, այսինքն պետությունը նապատեսած չի եղել այդ հատվածին մեր տղաների զինվորագրել, եւ հիմա ես խնդրում եմ նրանց կամավոր դա անել, ես խնդրում եմ նաեւ նարնց, եթե ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որեւէ ձեւով ուղարկել եւ կենտրոնացնել կենտրոնական հավաքակայանում:
Ես անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ, որ անվտանգության բոլոր միջոցառումները պահպանվեն: Գուցե թե ճանապարհին կարգավորվի նրանց երթը, ավելի մանրամասն չասեմ, որ ամեն ինչ անվտանգ տեղի ունենա:
Նրանք զորահավաքային, մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, որովհետեւ օրենքը նրանց չի նախատեսել, բայց ես այսօր նրանց խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել: Ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք, հակառակորդի ողնաշարը ջարդենք, պետք է հաղթենք: Ի միջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, եւ եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը