Իրանի Քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունը կիրակի հայտարարել է, որ ներքին ավիահաղորդակցությունն ու Turkish Airlines-ի հետ թռիչքները դադարեցվել են. հայտնում է Mehr գործակալությունը:
«Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնվելուց օրեր անց իրանական ավիաընկերությունները թռիչքը դեպի Թուրքիա դարձյալ դադարեցրել են»,- ասվում է քաղավիացիայի ծառայության հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշման պատճառը կորոնավիրուսի աճն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը