03 10 2020

ԱՄՆ կոնգրեսականները շրջանառության մեջ են դրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև

ԱՄՆ կոնգրեսականները շրջանառության մեջ են դրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփայերը բանաձև է ներկայացրել Կոնգրես, որով դատապարտում է ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և այլոց համահեղինակած բանաձևը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևում խոսվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի անառարկելի ագրեսիայի, Թուրքիայի միջամտության մասին, հիշատակվում է Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը, որի մասին հայտարարվել է 2020-ի հուլիսին, առաջատար համաշխարհային ԶԼՄ-ների նյութերը՝ նախապես ծրագրված ռազմական գործողության, Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններ ներգրավելու մասին և այլն:

Բանաձևի հեղինակները պահանջում են դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունները և Թուրքիայի ակտիվ մասնակցությունը հակամարտությանը, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, վերադառնալ հրադադարի համաձայնագրին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ