Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր, ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի խոսքով՝ վիրավորներից 42-ը լուրջ վնասվածքներով են:
«Քաղաքացիական բնակչությունն առանձնահատուկ թիրախ է համարվում Ադրբեջանի համար», - ասաց նա:
«Հադրութի դեպքը ցույց է տալիս, որ խաղաղ բնակչությունը նպատակային ու դիտավորյալ կերպով թիրախավորվում է, ինչը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, ավելին ասեմ, պատերազմական հանցագործություն է»,- ասաց նա։
Բեգլարյանի խոսքով՝ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը