ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով, դատապարտում է ուժի կիրառումը և ցավում զոհերի համար: Նա իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ կոչ անելով կողմերին աշխատել համանախագահների հետ երկխոսությունը վերականգնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը