Չլուծվող խնդիր չկա, յուրաքանչյուր դեպքում ցանկացած խնդիր, որն այսօր հուզում է, պետք է լուծվի: Կառվարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Կարելի է ասել խնդիրն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում լուծել. չկա նման բան: Այս մարդիկ արդեն որերորդ օրն է դրսում են, և այդ հարցերը պետք է լուծվեն: Յուրաքանչյուր գործընթաց, որը բերում է սոցիալական իրավիճակի վատթարացմանը, օրինակ՝ մաքսատուրքերը, այս պարագայում էլ պետք է դուրս գալ և փորձել գտնել ընդհանուր ելքեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը