08 09 2020

«Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին էր հյուրընկալվել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

«Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին էր հյուրընկալվել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, հայկական երկու պետականությունների նախկին պաշտպանության նախարար,

ՊՆ նախկին նախարար Գեներալ-Գնդապետ Սեյրան Օհանյան հյուրընկալվել է «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներին։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

«Մեծ պատիվ էր «Հաղթանակած 2020» հավաքին հյուրընկալել Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, հայկական երկու պետականությունների նախկին պաշտպանության նախարար, Գեներալ-Գնդապետ Սեյրան Օհանյանին։

Շարունակելով «Հաղթանակած Դրոշի» ծրագիրը, ուրախությամբ փաստում ենք, որ հավաքի շրջանակներում Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ևս ստորագրեց դրոշի վրա։

Հավաքի մասնակիցների հետ հանդիպումը տեղի ունեցավ խարույկի շուրջ, որի ընթացքում երիտասարդները հարցուպատասխանի միջոցով կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ