03 09 2020

Սպորտային նպաստ՝ մարզիկներին ու մարզիչներին. Արայիկ Հարությունյան



Նախագծով պետությունը վերահաստատում է իր հանձնառությունը սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու և ըստ էության նոր ծրագիր է մեկնարկում: Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայումս ՀՀ-ում Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին, գործող մարզիկներին, ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին Օլիմպիական խաղերին ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ՀՀ հավաքականների մարզիչներին և բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչն արվում էր նախկինում ոչ պետական այլ աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիկներն ու մարզիչները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ