25 08 2020

Երթևեկության փոփոխություն՝ Գյուլբենկյան փողոցում



Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ