Shamshyan.com-ը գրում է․ «Օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու թափված ավազը, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և նշված ավտոմեքենայով կորոնավիրուսով վարակակիր էին տեղափոխում հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը