Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ճանապարհային Ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը