Հատուկ չվերթով օգոստոսի 9-ին, եւս մեկ ինքնաթիռ է մեկնել Բեյրութ` մարդասաիրական օգնություն հասցնելու:
«Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Ուղարկվող տուփերի վրա գրված է՝ «Արցախի ժողովրդից Լիբանանին»:
Նշենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին:
Եւս մեկ հատուկ չվերթ տեղի կունենա օգոստոսի 11-ին, որով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը