Գևորգ Գրիգորյանը գրում է․
«Առողջապահության նախարարի նոր հրամանի բովանդակության հետ համաձայն եմ` ճիշտ կլինի, որ համավարակի պայմաններում (և առհասարակ) համ ձեռքերի լվացման համ էլ չորացման համար նախատեսված լինեն պարագաներ, բայց ո՞վ պետք է վերահսկի այդ հրամանի կատարումը:
Պատկերացրեք մի պահ, երբ մարդիկ գերեզմանատնից սրտնեղած և սգի մեջ վերադառնում են և ձեռքերը լվանում են ջրով լի դույլի մոտ ու չորացնում ընդհանուր սրբիչով ու հանկարծ ինչ-որ մեկը (ոստիկան, պարետատան աշպատող, տեսուչ և այլն) մոտենում ու սկսում է արձանագրություն կազմել:
Պատկերացրեցի՞ք... հասկացա՞ք հետևանքները... կռահեցի՞ք, թե ինչ է լինելու:
Միայն չասեք, թե մենք քաղաքակիրթ ենք, կտուգանվենք և այլն...
Նախ ոչ մի տեսուչ (հայ մարդ) չի համարձակվի մոտենալ և սգացող մարդկանց տուգանել կամ արձանագրոիթյուն կազմել` դա մեր ժողովրդին բնորոշ չէ, իսկ երկրորդը` եթե նույնիսկ այդպիսի սրիկա գտնվի (չեմ բացառում), ապա սգացող մարդիկ շատ բուռն կարձագանքեն այդ փաստին ու դրանից հաստատ ոչ մի լավ բան չի ստացվի, ուստի հրամանի լայնամասշտաբ կիրառումը համարում եմ անիրատեսական
Նման փոփոխությունները այսպես ` մակերեսորեն չեն կատարվում, այլ կատարվում է փոփոխություն նման վայրերին գործունեության լիցենզիայի տրամադրման կարգում (այս պարագայում էլ այդ փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու) և առանց քաշքշուկի (ցանկության դեպքում) այդ պայմանը կատարվում է:
Նախարարին թվում է, թե իր հրամանները ամենազորն են և նա նույնիսկ չի պատկերացնում, որ օրական իր հրամանների վրա թքած են ունենում մոտ 2 մլն քաղաքացի:
Հ.Գ. կուզենայիր նախարար լինեիր, բայց 2 կոպեկի խելք չունենայիր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը