Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ նա բուժքույր էր և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:
Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթույունի հետևանքով մեծ նյութական վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասսենյակներ, հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը:
Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել կրեցին ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը:
Նյութական վնաս են կրել «Ազդակ»-ի խմբագրությունը, «Վանայ Ձայն»-ի, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լլուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության եւ «Բագին»-ի գրասենեակները:
Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը Նորա Բարսեղյանը: Այդ մասին հայտնում է «Ազդակ»-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը