25 07 2020

Չորս ամիս առաջ կորոնավիրուսը Փաշինյանի համար հնարավորություն էր, այսօր՝ աղետ



Դեռևս մարտ ամսին, երբ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում նոր էր բռնկվել հնարավոր տնտեսական ճգնաժամի վերաբերյալ վարչապետը լավատեսակն կարծիք ուներ, մասնավորապես իր հարցազրույցներից մեի ժամանակ նա ասել է․ «Այս անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ, մենք այս ամենին նայելու ենք ոչ թե որպես ողբերգություն, փառք Աստծո, կորոնավիրուսից ոչ մի զոհ չունենք և հուսով եմ՝ չենք ունենա, պետք է սրան նայենք որպես հնարավորություն Հայաստանի տնտեսական, քաղաքական դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար: Սա մենք դիտում ենք որպես զրոյական կետ, ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակը իրոք եկել է»։

Սակայն այժմ վարչապետն այլ կարծիքի է։ Նա հուլիսի 22-ին գործարարների հետ հանդիպմանը նշել էր․ «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ