21 07 2020

Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր է ընտրվել

Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր է ընտրվել

Սիրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնախումբը հուլիսի 19-ի գիշերը հաշվարկել է ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Գանձասարը»:

Երկուշաբթի առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00-ը մի շարք նահանգների ընտրական որոշ կենտրոններում տեղի են ունեցել կրկնական ընտրություններ:

Այսօր՝ հուլիսի 21-ին առավոտյան Ընտրական կենտրոնական հանձնախումբը պիտք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքը։

Ըստ նախնական տվյալների, ընտրությունների արդյունքով Սիրիայի խորհրդարանի մաս կկազմեն երեք հայ երեսփոխաններ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը եւ իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտոր Նորա Արիսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ