Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ֊ը սահմանային լարվածության ֆոնին բաց է թողել կարեւոր աշխատանքը։ Այս մասին հայտարաություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ֊ը սահմանային լարվածության ֆոնին բաց է թողել կարեւոր աշխատանքը
Այս իրավիճակում ՊՈԱԿ֊ի աշխատակիցներն, առավելեւս, բաժնի ղեկավարները պետք է համակարգված աշխատանք իրականացնեին տեղեկատվական դաշտում եւ ֆեյսբուքյան ստատուսները պետք է լինեին ապատեղեկատվությունների հերքումն ու պաշտոնական տեղեկատվության տարածումը, մինչդեռ վերջիններս փորձում են կամ պիտակավորել տարբեր հասարաքաղաքական ներկայացուցիչների կամ ծաղրում են կամ վիրավորում: Այսինքն` բուն աշխատանքի փոխարեն, անում են ամեն ինչ ընդդիմախոսներին լռեցնելու համար:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գիտակցել իրավիճակի լրջությունն ու ուժերը համախմբել առաջնային կարեւորության աշխատանքներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը