Ես արդեն երկու տարուց ավելի ասում եմ հենց 2018 թվականի ապրիլից, որ այս խումբը, որը եկել է իշխանության, միտումնավոր չեմ անվանում քաղաքական ուժ, ոչ թե հեղափոխություն է անում՝ համակարգային, տնտեսության կամ սոցիալական արդարության, ոչ էլ անգամ կոռուպիցայի դեմ պայքարի, այլ եկել են մեր արժեքային համակարգը հեղափոխելու, ես կասեի խեղափոխելու։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դպրոցական ծրագրից հանելուն։
Իրավապաշտպանը նշեց, որ իր համար զարմանալի չեն այս քննարկումները:
«Այս խումբը առաջին օրվանից, երբ պայքարը սկսել է մարդկանց արժանապատվությունը ոտքի տակ գցելով և այն ձևը, որով պայքարում են և շարունակում են պայքարել, դա խոսում է նրա մասին, որ ամբողջական արժեհամակարգը պետք է ուղղակի ջարդուփշուր արվի։ Ես մեջբերում անեմ կարկառուն դեմքերից մեկին՝«Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, որը դեռ 2018 թվականին ասել է, որ մենք պետք է ջարդենք ստերեոտիպերը, դա դժվար է, բայց դա պետք է մենք անենք, այսինք ժողովրդի մեջ, մինչև անգամփորձագիտական հանրության մեջ չի ընկալվում շատ անգամ շատ պարզ արտահայտությունները, որով հանդես են եկել այդ խմբի ներկայցուցիչները և հիմա շատերը զարմանք են արատահայտում»,- ասաց նա։
Ալավերդյանը հիշեցրեց 2018 թվականին հարձակումները եկեղեցու և վեհափառի նկատմամբ և սա որակեց իշխանության ներկայացուցիչների գործողությունների շղթայի հերթական օղակը, որը վերջինը չէ․
«Պատահական չէ, որ նոր սահմանադրության մասին հիմա գնում են տարբեր բանավեճեր կամ քննարկումներ, բավականին հզոր իրավաբան գիտնականները ուշադրություն են դարձնում հենց եկեղեցուն առնչվող հատվածին և կրկնում եմ՝ չեմ զարմանում, չեմ էլ զարմանա, որ լինի շատ ակտիվ փորձ փոխել հայ եկեղեցու դերակատարությունը, նրա պատմական նշանակությունը՝ ապագայի համար անհրաժեշտ և ինքնության պահպանման համար անհրաժեշտ ինստիտուտը։ Չեմ զարմանա, եթե բավականին վստահ քայլերով փոփոխեն եկեղեցու դերը սահմանադրության մեջ եղած հոդվածների մեջ։ Այսինքն դպրոցներում հայ եկեղեցու պատմության հանելը այսօր հավասարազոր է մեզ հեթանոսության մատնելուն։Աշխարհում երեք համաշխարահային կրոններ կան, դրանցից մեկը քրիստոնեությունն է, որտեղ մենք ունենք առաջնային դեր և այս առարկան արգելելով շատ հեռուն գնալով ազդակ է, սա զուտ դասավանդելու, ժամեր փոփոխելու գործընթաց չէ, դա արժեքային համակարգի մեր ինքնության կազմով քրիստոնեական անցած ճանապահի ամբողջովին շեղում է»,- նկատեց իրավապաշտպանը։
Լարիսա Լավերդյանի խոսքով նման քայլերով խաղաղ Հայաստանում բերել են պառակտման և հիմա իշխանության ներկայացուցիչները զգում են, որ այս համաճարակի ընթացքում կարելի է և կոտրել ստերեոտիպը և ճիշտ ժամանակն է դա սկսել դպրոցից և այդ քայլերից մեկն էլ սեռական դաստիարակության առարկայի ներմուծումն է դպրոց։
«Դրա հետևանքները հայի ինքնության ոչնչացումն է։ Սա նշանակում է, որ առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած երկիրը ուզում են դարձնել անդեմ, իսկ դա նշանակում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, կգան այլ գաղափարախոսություններ, եթե ոչ կրոններ, ապա աղանդներ։Ես կոչ եմ անում, որ բոլոր մտածողները, հանրային խորհուրդը արձագանքեն սրան, բոլոր անդամներն իրենց կարծիքը հայտնեն, ակադեմիական հանրությունն էլ իր քար լռությունը պետք է խախտի և արտահայտվի դրա մասին, և վերջապես դա քննություն է ամբողջ կառավարության կազմի համար, կտեսնենք՝ նրանք կառավարության անդամներ են, թե օրվա վարչապետի ենթականեր»,- եզրափակեց իրավապաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը