25 06 2020

ՏՄՊՊՀ-ն և ՍԱՏՄ-ն քննարկել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

ՏՄՊՊՀ-ն և ՍԱՏՄ-ն քննարկել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նախօրեին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը, ՀՀ ՏՄՊՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ Լևոն Գյուլքանյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է գերատեսչությունների միջև համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մսամթերքի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ