17 06 2020

Հանրային սննդի օբյեկտներից ՍԱՏՄ-ն պահանջում է պահպանել սանիտարահիգիենիկ պահանջներ



Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ կորոնավիրուսի պայմաններում հանրային սննդի կազմակերպությունները պետք է լատարեն հետևյալ պահանջները.

 Աշխատակիցները դիմակները պետք է դնեն պատշաճ՝ ծածկելով քիթը և բերանը:

 Սեղաններին պետք է լինեն ձեռքերի ախտահանիչներ:

 Պետք է օրը երկու անգամ ջերմաչափել աշխատողներին՝ արդյունքները գրառելով դրա համար նախատեսված գրացամատյանում:

 Հանրային սննդի օբյեկտում պետք է ջերմաչափել յուրաքանչյուր հաճախորդի: Ջերմություն ունեցող հաճախորդի տվյալները պետք է գրանցել և հայտնել ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին:

 Հաստատության ընդհանուր մուտքի, խոհանոցի և զուգարանի մուտքերի, մոտ պետք է լինեն՝

- ախտահանիչներով տարողություններ,
- անձեռոցիկներ,
- դիմակների և ձեռնոցների համար առանձնացված փակվող աղբամաններ:

 Ընդհանուր տարածքների ախտահանման աշխատանքները պետք է կազմակերպվեն օրը երկու անգամ՝ համապատասխան գրառում կատարելով ախտահանության գրանցամատյանում:

 Տարբեր սեղանների շուրջ նստած հաճախորդների միջև պետք է պահպանել նվազագույնը 1.5 մետր հեռավորություն:

 Նույն սեղանի շուրջ չի կարող լինել 5 անձից ավելի:

 Արգելվում է հաճախորդների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի հաճախորդի միաժամանակյա ներկայությունը:

 Արգելվում է նարգիլեի օգտագործումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ