Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երեկ 425 նոր դեպք ենք ունեցել, մահացել է 9 մարդ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, դիմակների կրման հետ կապված կայացվել են նոր որոշումներ. «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Խոսքն անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետեւ շատ դեպքերում երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ մարդիկ չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսը տուժում է:
Հիմա անձնագիր չունենալը եւ դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ եւ յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի: Այսինքն դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք, եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար էլի 10 հազար դրամ: Մենք էականորեն ուժեղացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման մասով: Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, բայց որպեսզի ոստիկանության ուժերը առավել արդյունավետ օգտագործենք, այլ մարմիններից կուղեկցեն, ամեն կարգախմբում կլինի ոստիկան, եւ կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ: Դա հնարավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել:
Դեռեւս մեկ շաբաթ առաջ պարետի որոշմամբ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանված էր, քանիոր ձեռնոցները շատա արգ իրենց վրա կուտակում են որոշակի նյութեր, եւ ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու վրա»,-ասաց վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը