«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրեւ թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը բացասական Է։
Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք` խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը