10 06 2020

Վրաստանում նպատակը տուգանելը չէ․ Արա Գալոյան

Վրաստանում նպատակը տուգանելը չէ․ Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է․

«Վրաստանում փակ տարածքներում և հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է: Բայց բժշկական հաստատություններին հանձնարարված է տեղեկանք տրամադրել այն մարդկանց, ովքեր առողջական պատճառով չեն կարող դիմակ կրել:

 

Վրաստանում նպատակը տուգանելը չէ: Դա ակնհայտ է տուգանքի չափից՝ դիմակ չկրողները 20 լարի (3200 դրամից պակաս) են մուծելու: Մի կողմից ոստիկանը խղճի խայթ չի զգա այդչափ տուգանքն գրելուց, մյուս կողմից քաղաքացին՝ կզգաստանա:

Տուգանված քաղաքացիների քանակով հպարտանալու փոխարեն կարելի է ուսումնասիրել հարևանների փորձը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ