Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգից հետո «Վրացական երազանքը» որոշել է ընդունել լրատվամիջոցների մասին օրենք։
«Վաղվանից կսկսենք աշխատանքը, և կնախաձեռնվի ԶԼՄ-ների մասին օրենքը, որը կընդունվի բրիտանական մոդելով և օրենքին համապատասխան։
Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշները: Կորոշվեն մոնիթորինգի և այդ չափանիշներին համապատասխանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները:
Արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը սահմանափակվելու է նաև լրատվամիջոցների համար։
Բնականաբար, դա չի վերաբերում այն եկամուտներին, որոնք ստացվում են կոմերցիոն գովազդից և նման այլ եկամուտներից»,- նշել է խորհրդարանում կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը