09 06 2020

Սահմանադրական դատարանը ոչ մեկի հույսից կախված չէ. Էդգար Ղազարյան



Պատգամավորներն իրավունք ունեն հարցեր տալու, մենք էլ պարտավոր ենք այդ հարցերին պատասխանել: Այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե կորոնավիրուսի հույսին մնացած ՍԴ ունենք, Էդգար Ղազարյանը նշեց. «Ես կխնդրեմ առհասարակ, որ բոլոր հրապարակային գործիչները բարձր դատարանի հասցեին արտահայտվելիս լինեին զուսպ, հավասարակշռված և խուսափեն որևէ  վիրավորական արտահայտությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ