«Կառավարությունից ցանկանում ենք հասկանալ, թե ինչու գնացին այդ քայլին, եթե փակում են՝ ուրեմն՝ փակվում են բոլորը, եթե ոչ՝ ուրեմն աշխատում են բոլորը»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց հանդիսավար Եփրեմ Մարգարյանը՝ ներկայացնելով հանդիսությունների սրահները բացելու համար իրենց նախորդ բողոքի միջոցառումը և դրան հետևած զարգացումները:
Հանդիսավարը ներկայացրեց նախորդ բողոքի ակցիայի ժամանակ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանի հետ ունեցած հանդիպման ընթացքը՝ հայտնելով, որ դրանից հետո ոլորտի ներկայացուցիչները մասնակիցների մեծ թվով ժողովներ են արել և պատրաստ են եղել զիջումների, որի վերաբերյալ համատեղ դիմում են մշակել և ուղարկել կառավարությանը: Ըստ բանախոսի, իրենց խոստացել են պատասխանել երեք օրվա ընթացքում, բայց մինչ օրս չեն պատասխանել:
«Եվս մեկ անգամ կփորձենք իշխանավորների հետ երկխոսության գնանք, եթե չէ, երևի ամսի 15-ից ավելի մեծ թափով կիրակականացնենք բողոքի ակցիա և այդ ժամանակ իրոք կլինենք պահանջատեր, որովհետև այսօր վիճակն օրհասական է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը