Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեկուսացված է 69 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը