05 06 2020

«Վիլլա»-ի տնօրինությունը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

«Վիլլա»-ի տնօրինությունը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Ի պատասխան վարչապետի գրառման՝ «Վիլլա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանի էջում գրել է.

«Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, 

«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ  լինելուն: 

Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ