04 06 2020

Անցած տարի ենք նկարել․ «Նարեկավանք Տուր»-ի տնօրենը՝ վարչապետի հրապարակման մասին. News.am

Անցած տարի ենք նկարել․ «Նարեկավանք Տուր»-ի տնօրենը՝ վարչապետի հրապարակման մասին. News.am

News.am-ը գրում է․ «Նարեկավանք Տուր»-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութի՝ օրերս նկարահանված լինելու փաստը։

«Անցած տարի մայիսին ենք նկարել, պարզապես մի քանի օր առաջ որպես գովազդ հրապարակել ենք։ Մայիսին է արված եւ ուղիղ եթերում։ Շատ հեշտ էր ստուգելը՝ նոր է, թե ոչ։ Նախ ուղիղ եթերի դեպքում գրվում է՝ որ պահին, որտեղ է արվել, բացի այդ՝ եթե մեր տեսանյութերով հետ գնան, կտեսնեն ՝ անցած տարվա մայիսին է արվել, մեր տեսանյութերում կա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը՝ նշելով, որ բացի այդ հենց հրապարակման մեջ, որը տարածել էր վարչապետը, նշված է, որ տեսանյութն արված է 2019թ․։

Տուրերը, այս պահին, տնօրենի խոսքով, անցկացվում են ըստ պարետի սահմանած կանոններին՝ դիմակներով, ախտահանիչ նյութերով են ապահովում մասնակիցներին, իսկ ավտոմեքենաներում նստեցնում են ավելի քիչ թվով մարդկանց, քան նախատեսված է, եւ ճանապարհորդության ընթացքում փորձում այնպես անել, որ մարդիկ իրարից պահպանեն սոցիալական հեռավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ