Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց
«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակելի վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչեւ 6 տարեկան երեխաների եւ ֆիզիկական վարժություններ անելիս կամ հեծանիվ վարելիս:
Նման ունիվերսալ եւ առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաեւ վերահսկողության հեշտացման համար է իրականացված: Որոշ դեպքեր թողնված են տրամաբանական եւ բանական մոտեցմանը:
Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մնանցել է եւ այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետը: Դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»,-ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ բացի դրանից գնահատվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաեւ պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասաց փոխվարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը