Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգ ու կանոն հաստատելու համար։
Հարցը հետևյալն է, մի՞թե չենք սովորելու հերթ կանգնել` նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկա ծավալների դեպքում։
Հարգելի թոշակառուներ, մեր սիրելի տատիկներ և պապիկներ, մնացեք տանը և փոստատարները օրերի ընթացքում Ձեր թոշակները կհասցնեն տուն,»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը