02 06 2020

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս չի հաստատվել թեստի պատասխանը բացասական է։

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ,

Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։

Առողջ եղեք»,- գրել է Հակոբյանը:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորնավիրուս։ Ավելի ուշ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց, որ եղել է կառավարական առանձնատանը և հանձնել թեստ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ