02 06 2020

Սյունիքում ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են եղել. Կարեն Ղազարյան



Ամեն անգամ չէ, որ Կապանում կամ Քաջարանում կարող են գտնվել գլխավոր վարչությունից քննչական խումբ, ոստիկանության հատուկ զորքեր, այս ամենն անհանգստություն էր առաջացրել և մարդիկ դիմել էին փաստաբանների: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Կարեն Ղազարյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոտնահարվել են ինչպես իրենց պաշտպանյալների, այնպես էլ իրենց՝ փաստաբանների իրավունքները, որովհետև ոստիկանությունում փորձել են խոչընդոտել իրենց աշխատանքը. «Ոտնահարվել են նաև երիտասարդների իրավունքները, և դա շարունակվում է քննչական մարմնի որոշումների ոչ օբյեկտիվության առումով: Ձերբակալեցին երիտասարդներին այն դեպքում, երբ փաստաբանները երկու օր առաջ սպասում էին, ձերբակալեցին հատուկ զորքերի ուղեկցությամբ՝ կոշտ, բռնի ոչ համաչափ ուժ կիրառելով, առանց ծանուցելու»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ