26 05 2020

Վարչապետի ոչ մասնագիտական կարծիքին չեմ կարող լուրջ վերաբերվել. Գևորգ Գրիգորյան

Վարչապետի ոչ մասնագիտական կարծիքին չեմ կարող լուրջ վերաբերվել. Գևորգ Գրիգորյան

Տոկոսային գնահատականներ տալուց, թե քանի տոկոսով է դիմակը պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց, գնահատողը՝ այս դեպքում վարչապետը, պետք է ունենար նեղ մասնագիտական կրթություն առողջապահության ոլորտում, ինչը չունի: Yerevan Today-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկած երեկ կանոններին, որոնք վարչապետի խոսքով՝ 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց:

«Քանի որ նա մասնագիտական կրթություն չունի, այդ կարծիքը կոմպետենտ և հավաստի չեմ համարում: Հետո դիմակն, իհարկե, ինչ-որ չափով վարակման ռիսկերը կարող է նվազեցնել, բայց ոչ թե պաշտպանել: Եվ պնդել, որ դիմակը 95 տոկոսով պաշտպանում է, կարծում եմ, սխալ է, որովհետև բազմաթիվ մասնագետներ ասել են, որ դիմակը 20-30 տոկոսով է ռիսկը նվազեցնում»,- նշեց մեր զրուցակիցը:

Գևորգ Գրիգորյանը նաև ընդգծեց. «Քանի որ մասնագիտական որևէ հենք չունի այդ կարծիքը, չեմ կարող լուրջ վերաբերվել: Իսկ ինչ վերաբերում է չախտահանված, կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչելուն, դա առօրյա հիգիենայի մեջ է մտնում, ոչ թե համավարակից պաշտպանվելոն: Եվ ես այս պարագայում կառաջարկեի համեմատության մեջ դնել վարչապետի կարծիքը, և օրինակ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի կարծիքը, որոնք այս պարագայում տարբերվում են: ԱՀԿ տնօրենն ասում է, որ առողջ մարդիկ պետք չէ դիմակ կրեն, իսկ մեր վարչապետը փորձում է օրենքի ուժով մեզ պարտադրել, որ բոլորս դիմակ կրենք. դա մի փոքր ծիծաղելի է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր չախտահանված ձեռքերով դեմիքին չդիպչել, կրել դիմակ, որտեղ հնարավոր է դիմակ կրել և առանց դիմակի որևէ հաղորդկցության մեջ չմտնել ուրիշ մարդկանց հետ, և պահպանել սոցիալական հեռավորություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ