26 05 2020

Սուրեն Պապիկյանը ինքմեկուսացումից հետո շատ զգուշավոր է դարձել



Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների երեք հավանական օրեր էր նշանակել՝ փետրվարին, մայիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ մայիսին նախանշված օրը ընտրություն չի անցկացվել կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է։ Նա հավանական համարեց, որ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մինչ այդ, ըստ Պապիկյանի, ԿԸՀ-ն կարող է նաև այլ օր նշանակել։

Ըստ նախարարի՝ ընտրությունների գործընթացը կվերսկսվի այն ժամանակ, երբ հաղթահարվի կորոնավիրուսային խնդիրը։ Պապիկյանը նշեց, որ հույս ունեն իրականացնել համայնքների խոշորացման ծրագրերը և այդ ընտրություններին գնալ խոշորացված համայնքներով։

Հիշեցնենք, որ նախարարը ինքնամեկուսացումից նոր է դուրս եկել: Նա ԱԺ ամբիոնին մոտենալիս գրպանից հանեց ախտահանիչ նյութ և ախտահանեց ձեռքերը:Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների երեք հավանական օրեր էր նշանակել՝ փետրվարին, մայիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ մայիսին նախանշված օրը ընտրություն չի անցկացվել կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է։ Նա հավանական համարեց, որ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մինչ այդ, ըստ Պապիկյանի, ԿԸՀ-ն կարող է նաև այլ օր նշանակել։

Ըստ նախարարի՝ ընտրությունների գործընթացը կվերսկսվի այն ժամանակ, երբ հաղթահարվի կորոնավիրուսային խնդիրը։ Պապիկյանը նշեց, որ հույս ունեն իրականացնել համայնքների խոշորացման ծրագրերը և այդ ընտրություններին գնալ խոշորացված համայնքներով։

Հիշեցնենք, որ նախարարը ինքնամեկուսացումից նոր է դուրս եկել: Նա ԱԺ ամբիոնին մոտենալիս գրպանից հանեց ախտահանիչ նյութ և ախտահանեց ձեռքերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ