«Առավոտյան շրջայց եմ կատարել կենտրոնի մի քանի դեղատներում: Դիմակն արժի 220 դրամից մինչև 260 000 դրամ»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ձեռնոցներն էլ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, արժեն 60-100 դրամ. «Հարգելի կառավարություն, պետք չի ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Աղքատությունն ավելին է, քան պաշտոնապես է արձանագրված, բայց գոնե սոցիալապես անապահովներին տրամադրեք դիմակներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի այս դիմակի վիճակը, եթե այն լվանանք: Ասում եք՝ կարող ենք տանն էլ դիմակ կարել, բայց դա արդյոք լուծելո՞ւ է խնդիրը: ՏՄՊՊՀ-ի գործառույթն է պարզել, թե ինչու են հիմա դեղատներում նման գերշահույթ ստանում: Դեղատներին դիմակ մատակարարողներն իրենց գերշահույթից պետք է հրաժարվե՞ն, թե՞ ոչ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը