18 05 2020

Մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ 1-ին զորամիավորումում

Մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ 1-ին զորամիավորումում

Առաջին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 15-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: Այս մասին  հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության ընթացքում ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ