«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին այսօր՝ մայիսի 15-ին հրավիրել են Ոստիկանության 6-րդ վարչություն:
Նարեկ Մալյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կարող էր չգալ, բայց փաստաբանի հետ որոշել է՝ քանի որ թաքցնելու բան չունեն, ավելի լավ է գա:
«Ես իմ ֆեյսբուքյան էջում վերջնաժամկետ էի ներկայացրել, որպեսզի մարդկանց, ովքեր զբաղվում են թուրք ներելու քաղաքականությամբ, ովքեր Հայաստանում ցեղասպանության անմեղ զոհերի արյունը ուրանալու և պահանջատիրությունը ոչնչացնելու գործով են զբաղված մեր ու մանուկ էի անելու, և դա պատահական բառ չէր: Եվ երբ սպառնացել էի էդ թուրք ներողներին մեր ու մանուկ եմ անելու, Խառատյանները խիստ անհանգստացել էին իրենց կյանքի համար»,- նշեց Նարեկ Մալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը