15 05 2020

128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով

128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով

ԱՆ Պրոբացիայի ծառայության՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաշվի առնելով Կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությանն աջակցությունը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների կենտրոնը (100 փաթեթ), ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամը (20 փաթեթ), «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը (2 փաթեթ), ինչպես նաև «Արդարության ուղի» ՀԿ-ն (6 փաթեթ):

Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռավար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ